«Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան ոչ մի կասկած չի թողնում, որ հակամարտությունը ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերի նկատմամբ ամենաարդյունավետ պատասխանը միջազգային հանրության կողմից Արցախի հանրապետության ճանաչումն է»,- քիչ առաջ մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի ԱԳՆ ներկայացուցիչ Արտակ Ներսիսյանը:
«Համոզված ենք, որ իրավիճակի լարվածության նվազեցմանը և հակամարտության վերականգնման համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն. մասնավորապես, Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, պետք է պրակտիկ քայլեր ձեռնարկվեն՝ կանխելու Ադրբեջանի ագրեսիան և զսպելու հետագա ռազմատենչ նկրտումները»,- ասաց նա:
«Ադրբեջանի որևէ սադրանք մեզ հետ չի պահելու մեր նպատակից: Մենք հստակ ունենք մեր նպատակը՝ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչման սկզբունքն է: Դա ճանապարհն է, որ մենք անցել ենք: Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է իրականացնելու համարժեք բոլոր գործողությունները»,- հայտարարեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: