ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ուժի գործադրումը ԼՂ հակամարտության գոտում։
«Խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումն ու ցավում ենք անիմաստ կորուստների համար, ներառյալ՝ խաղաղ բնակչության շրջանում: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար», - ասված է հայտարարության մեջ։
Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղում իրավիճակը կայունացնելու համար և նշում են, որ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով լուծումն այլընտրանք չունի: