Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ-ադրբեջանական բախումներ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի պատճառով. #BBC

11:50, կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
Հայ-ադրբեջանական բախումներ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի պատճառով. #BBC

Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում բախումներ են տեղի ունեցել հայկական և ադրբեջանական զորքերի միջև, որոնց արդյունքում խոցվել է առնվազն 1 ադրբեջանական ուղղաթիռ:
     ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն օդային և հրետանային հարձակում է սկսել:
     Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը պատասխանում է ամբողջ ճակատում հնչող կրակոցներին, և որ խաղաղ բնակիչներն սպանվել և վիրավորվել են:
     ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ քաղաքացիական բնակավայրերի, այդ թվում նաև տարածաշրջանի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա հարձակումն սկսվել է այսօր առավոտյան:
     Նա ասել է, որ խոցվել է 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ, ինչպես նաև ոչնչացվել է 3 տանկ:
     «Մեր պատասխանը լինելու է համաչափ, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիակատար պատասխանատվություն է կրելու ստեղծված իրավիճակի համար»,- ասված է հայտարարության մեջ:
     Մինչդեռ Ադրբեջանը հայտարարել է «զորքերի հակահարձակողական օպերացիան ողջ ճակատով իրականացնելու մասին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտական ակտիվությունը ճնշելու և քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով»:
     Մի քանի գյուղերի ինտենսիվ գնդակոծումների արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել կամ վիրավորվել, կան լուրջ վնասներ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:
     Նա հավելել է, որ մեկ ուղղաթիռ կորել է, սակայն անձնակազմը ողջ է մնացել: Նա հերքել է այլ կորուստները, որոնց մասին հայտնել է Հայաստանը։
     Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունն (ԵԱՀԿ) արդեն վաղուց փորձում է միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման հարցում, իսկ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետները, որոնք մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ, փորձում են հրադադարի ռեժիմ սահմանել:

15183 | 0
Facebook