Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանն այսօր 2-րդ փորձը կկատարի կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները». Արմեն Աշոտյան

17:35, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
«Փաշինյանն այսօր 2-րդ փորձը կկատարի կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն չորրորդ օրն է` հայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառով:
     2018 թվականի ընտրություններին ընդառաջ Հանրապետականի դեմ տարվող իր նենգ պայքարում Ալիևից օգնություն հայցելն ու ստանալը՝ դրա դիմաց զիջելով Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, և ժողովրդի մեջքի հետևում Ադրբեջանի հետ Արցախի շուրջ իրականացված ստվերային գործարքները տեղ չեն թողնում կասկածելու, որ.
     1. 2018 թվականի իշխանազավթումը պայմանավորված էր Արցախի հարցով:
     2. Այդ իշխանազավթումն ուներ գեոպոլիտիկ հովանավորներ:
     3. Նիկոլ Փաշինյանն ամենաշատը վախենում էր նախ մեր ներկայությունից խորհրդարանում, իսկ հետո՝ մեր շարունակական և նպատակային պայքարից պառլամենտից դուրս, հատկապես՝ Արցախի հարցով:
     Մենք` հանրապետականներս, դեռևս 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին հանդես եկանք կարգախոսով. Եթե մտահոգ ես Արցախի ապագայով, ընտրի՛ր Հանրապետականին:
     Սերժ Սարգսյանը այս երկու տարի իր բոլոր հանրային ուղերձներում, հրապարակային ելույթներում և աշխատանքային հանդիպումներում մշտապես կրկնել է մի անկյունաքարային ուղերձ. Արցախը երբեք չի լիենլու Ադրբեջանի կազմում:
     Նա խոսել է այդ մասին Զագրեբում եվրոպական ամենախաշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքի համագումարի հարթակից՝ եվրոպական քաղաքական վերնախավի ներկայությամբ:
     Նա խոսել է այդ մասին ռուպորով իր դեմ հարուցված շինծու քրեական գործով դատական նիստի մեկնարկին իր հազարավոր աջակիցների ներկայությամբ:
     Նա խոսել է այդ մասին ուղերձով՝ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված շնորհավարական խոսքում:
     Այս կարևորագույն ուղերձն իշխանական տաբեր տրամաչափի քարոզիչները նպատակային փորձում էին խեղաթյուրել, անտեսել, երբեմն նաև՝ հեգնանքի տալ:
     Այնինչ Սերժ Սարգսյանը և մենք ամենասկզբից կանխատեսում, կռահում, վերլուծում էինք Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու լրջագույն հավանականությունը և բանակցային գործընթացում իր կողմից տարվող քաղաքականության կործանարար հետևանքները:
     Եվ մինչև Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան երկրորդ փորձը կկատարի մանիպուլյացիոն կռուտիտներով սվաղելու իր դավաճանությունները, ականջներիդ օղ, կամ ձեզ համար ավելի նախընտրելի վայրում պիրսինգ արեք. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

5228 | 10
Facebook