Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատ կարևոր էր այդ հանցախմբի պարագլխի մեկուսացումը». Վարդգես Գասպարի

16:40, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
«Շատ կարևոր էր այդ հանցախմբի պարագլխի մեկուսացումը». Վարդգես Գասպարի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ դատարանի առջև հայտնվելիս նախ ինձ մոտեցավ ամենաագրեսիվ մասսան՝ փորձելով կրկնել քոչի դատի սցենարը, որը նրանց չհաջողվեց այս անգամ՝ ոստիկանների արագ արձագանքման պատճառով:
     Հետո սկսեցին ոստիկանության շարքերում մանիպուլատիվ խառնակչություն անել և այդ ընթացքում պաստառս հափշտակել: 1-2 անհաջող փորձերից հետո միջահասակ մի կին շատ անմեղ անցավ ոստիկանական պատից և պրոֆեսիոնալ ջեբգիրի պես փորձեց գողանալ պաստառս, որին նույնպես չհաջողվեց, իսկ երբ ոստիկանները նրան նկատեցին, մանկական ժպիտ ու վարք ցուցաբերեց և պլստաց: Արդյունքում ոստիկանությունը իրականացրեց ավելի մեծ՝ 2-3 մետր դիստանցիա, կողմերիս միջև:
     Այսքանից հետո արդեն ԲՀԿ-ական մի բոսս հայտարարեց, որ սա սադրանք է, և իրենք չեն տրվելու դրան:
     Սակայն ամենահետաքրքիրը ես միայն վերջում նկատեցի. օպերատիվ գործողություններից առաջ ԲՀԿ պատգամավորները հեռացել էին, և միայն դրանք ավարտելուց հետո կրկին վերադարձան...
     Եզրակացություն 1
     ԲՀԿ գոնե վերնախավը, ակտիվը կազմակերպված հանցավոր խմբավորում է՝ նրա բոլոր հատկանիշներով:
     Եզրակացություն 2
     Շատ կարևոր էր այդ հանցախմբի պարագլխի մեկուսացումը»:

4897 | 1
Facebook