Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երեկ բացահայտվեց պետական ու ազգային խայտառակություն». Շարմազանով

15:40, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
«Երեկ բացահայտվեց պետական ու ազգային խայտառակություն». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ բացահայտվեց պետական ու ազգային խայտառակություն։ Հայաստանի վարչապետը փաստացի ընդունել է, որ ռամիլ սաֆարովին հերոսացնող ու Արցախի դեմ պատերազմ սանձազերծած մեկի հետ ունեցել է Դուշանբեում գաղտնի պայմանավորվածություն։ Ու դա նա արել է հասարակության թիկունքում, որից իբր թե որևէ գաղտնիք չուներ։ Իսկ ամենազարմանալին այն էր, որ այդ «ամոթալի ներկայացմանը» ներկա են Արցախի խորհրդարանի պատգամավորներն ու որևէ արձագանք հրապարակային չեն հնչեցնում։ Տղերք, վերջապես հասկացեք, որ Ադրբեջանին ձեռնտու ցանկացած լուծում Արցախի համար ձեռնտու լինել չի կարող։
     Արթնացի՛ր, հա՛յ մարդ։
     Հ.Գ. Սերժի ժամանակ Ալիևը բողոքում էր, որ ճնշում կա իր վրա՝ ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ այսօր ինքն է շանտաժ անում Փաշինյանին՝ սպառնալով բացահայտումներ անել։
     Այստեղ են ասել «աշխարհ կանգնի, իջնող կա»։

6428 | 3
Facebook