Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վեոլիա ջուրը»՝ ջրամատակարարումը ժամով դարձնելու մասին

14:20, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
«Վեոլիա ջուրը»՝ ջրամատակարարումը ժամով դարձնելու մասին

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել. «Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակեց իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման հերթական գրաֆիկը՝ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածի համար, որի կապակցությամբ, դատելով որոշ ԶԼՄ-ների ու սպառողների արձագանքից, պարզաբանման անհրաժեշտություն է առաջացել:

Ընկերությունը հայտնում է, որ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։

Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումը 2016թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության, ի դեմս Ջրային կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա Գրուփ» ընկերության և «Վեոլիա Ջուր» ընկերության միջև կնքված եռակողմ 15 ամյա վարձակալության պայմանագրի հիման վրա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀՀ ՀԾԿՀ/ կողմից Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին տրված գործունեության թիվ 1 Լիցենզիայի պահանջն է: Հայաստանի ջրամատակարարման համակարգերի Օպերատորը պարտավոր է տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին հրապարակել գրաֆիկն առաջիկա ամիսների համար: Գրաֆիկը տպագրվում է թերթում, տեղադրվում է ընկերության veolia.am պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական ցանցի Veolia armenia էջում, ինչպես նաև նշվում է բաժանորդների վճարման անդորրագրերում:

Վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ այսօր բաժանորդների մեծ մասի գրաֆիկը շուրջօրյա է: Արմատապես բարելավվել է ջրամատակարարումը հանրապետության տասնյակ բնակավայրերում: Ձեռնարկվում են արդյունավետ միջոցներ հատկապես նվազագույն ջրամատակարարում ունեցող բաժանորդների գրաֆիկի բարելավման նպատակով, ինչը խիստ հրատապ է հատկապես մարզերում: «Վեոլիա Ջուր» ընկերությունը լիովին կատարում է իր ներդրումային պարտավորությունները՝ սեփական միջոցներից և ապահովում է ջրամատակարարման ռեժիմ, որը համապատասխանում է համակարգի տվյալ պահի տեխնիկական հնարավորություններին: Ավելին, խոսքը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ջրամատակարարման մասին է, քանի որ իրականում, հատկապես հոկտեմբեր – ապրիլ ժամանակամիջոցում բաժանորդները ապահովվում են հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ:

Ընկերության շուրջ 2800 աշխատակիցներ շուրջօրյա ռեժիմով անում են հնարավոր ամեն բան վթարներին արագ արձագանքելու, նոր ջրագծեր ու ջրամբարներ կառուցելու, համակարգի մյուս ինժեներական ենթակառուցվածքներն տեխնիկապես վերազինելու ու այս ճանապարհով բաժանորդներին կայուն ջրամատակարարմամբ և որակյալ ջրով ապահովելու համար»:

6120 | 0
Facebook