Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հարցազրույց եմ տվել Պետրոս Ղազարյանին և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ». Նիկոլ Փաշինյան

13:20, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
«Հարցազրույց եմ տվել Պետրոս Ղազարյանին և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցազրույց եմ տվել Պետրոս Ղազարյանին և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ։ Ոչ թե մտացածին «կոնֆիդենցիալ», այլ իրական կոնֆիդենցիալ։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին, Փաշինյանն այսպիսի հայտարարություն է արել. «Ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Վարչապետի հիշյալ հայտարարությունը համացանցում արձագանքի առիթ է դարձել:

7355 | 0
Facebook