Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Հանրապետական «անասուններն» իրենց զորակցությունն են հայտնում մի մարդու, ում տարիներ առաջ հոշոտեցին». Լ. Եղիազարյան

12:25, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
«Հանրապետական «անասուններն» իրենց զորակցությունն են հայտնում մի մարդու, ում տարիներ առաջ հոշոտեցին». Լ. Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նաիրա Զոհրաբյանի բնութագրմամբ հանրապետական «անասուններն» իրենց զորակցությունն են հայտնում մի մարդու, որին տարիներ առաջ բառացիորեն հոշոտեցին՝ նրան համարելով չարիք, հիվանդություն, որին պետք է վիրահատական միջամտություն, որին պետք է բամփել ու խորհուրդ էին տալիս Սերժին՝ ինչ ուզում է անի, քանի որ չագուչն էլ, մեխն էլ, նալն էլ նրա ձեռքում է։
     Քաղբանտարկյալ են համարում մեկին, որին ստիպեցին հեռանալ, որովհետև կրկեսի վերածելու երկիր չունենք, որի հետ նույն երկրում իշխանություն են ձեռք բերել կաշառքի, տուկի թելի ու սելիտրայի շնորհիվ։
     Դատավոր Մացոյից եք բողոքում, ձեր Մացոյից եք բողոքում։ Դուք եք բուծել նրան, տարիներ շարունակ դուք եք եղել նրա պատվիրատուն։ Մացոն մի օր արդարադատություն իրականացրեց, բողոքում եք, որովհետև սովոր չեք։
     Մնում է հուսալ, որ նույն Նաիրայի բնորոշմամբ ձեր նախրապաններ Ռոբերտն ու Սերժն էլ կստանան արժանի պատիժ»։

| | |
4402 | 1
Facebook