Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել

10:50, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 17 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի, 3-ը Շուշիի, 1-ը Դաշուշենի, 2-ը Քարվաճառի, 1-ը Բրաջուրի բնակիչներ են, 1-ն էլ ՀՀ քաղաքացի:
     Շահումյանի շրջանի 3 քաղաքացիների և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:
     Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
     Առողջացել է 1 քաղաքացի:
     Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 421 մարդու մոտ, որից 338-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 81, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:
     Թեստավորումների նպատակով 202 նմուշառում է իրականացվել:
     Մինչ այսօր կատարվել է 14 245 փորձանմուշի հետազոտություն:

2784 | 0
Facebook