Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ»

09:45, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Այրվածքաբանության ինստիտուտի նախկին տնօրեն, 2003-2007 թթ․ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՅԴ անդամ Նորայր Դավիդյանի շրջապատում շարունակում են քննարկել նրա մահվան հանգամանքները։

Չնայած Դավիդյանը սրտի խնդիրներ ուներ, բայց պատմում են, որ առավել ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը, երբ պարբերաբար հրավիրում էին հարցաքննության, անձնագիրն էին ձեռքից վերցրել, որ նախաքննությունից չխուսափի։ Իսկ մահվանից 2 օր առաջ գնացել է, որ թոշակը ստանա, պարզել է, որ կալանք է դրված հաշվի վրա։ Ասում են՝ վերադարձել է ահավոր դառնացած»։

Մանրամասները՝ թերթի համարում:

6306 | 1
Facebook