Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նույն դատավորը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին». Էլինար Վարդանյան

00:20, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
«Նույն դատավորը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին». Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրել է. «Հիմա հասկանալի է, թե ինչու պետք չեն դատաիրավական բարեփոխումները։ Կարելի է դատարանն, իսկ ավելի ճիշտ առանձին դատավորների օգտագործել սեփական շահերի համար։
     Համակարգն անշեղորեն գործում է։ Ստեղծվել է իշխանության հրահանգները անմռունչ կատարող դատավորների համակարգ։ Մնացական Մարտիրոսյանը այս համակարգում պատվավոր տեղ ունի։ Այս նույն դատավորը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Փաշինյանի և շատ շատերի՝ անարդար։
     Հիմա նա հատուկ է ընտրված և անխնա օգտագործվում է իշխանության նպատակների համար։
     Մնացական Մարտիրոսյանն այս անգամ էլ կատարեց գործող իշխանության քաղաքական պատվերը»:

6149 | 0
Facebook