Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուրս գանք պատրանքից, թե բանակցությունը կանխում է պատերազմը»․ Հակոբ Բադալյան

18:10, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
«Դուրս գանք պատրանքից, թե բանակցությունը կանխում է պատերազմը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակցություն կա, թե չկա, պատերազմի հավանականությունը դրա հետ ունի, թերևս, ամենաքիչ կապը: Ավելին, բանակցությունը կարող է լինել անգամ պատերազմի հասնելու միջոց: Ով-ով, գոնե մեր հանրությունը դրան ծանոթ է՝ Ապրիլյանից առաջ, 2014-ից փաստացի սկսած մաշող պատերազմից առաջ կար բանակցություն, և ի՞նչ: Ոչինչ, եղավ պատերազմ: Հիմա գնալ բանակցության այն բովանդակությամբ և տրամաբանությամբ, որ կար նախորդ քառորդ դարում, նշանակում է բանակցությամբ գնալ պատերազմի: Հենց դա է, որ Հայաստանը չի ուզում անել, այսինքն՝ չի ուզում ինքնախաբեությամբ գնալ իբր թե բանակցության, բայց իրականում՝ նոր պատերազմի: Ոչ մի նորմալ մարդ չի կարող պատերազմը նախընտրել բանակցությունից, բայց ամբողջ հարցն այն է, որ այս հարցում դրանք չունեն ուղիղ փոխկապակցվածություն: Դուրս գանք էդ պատրանքից, թե բանակցությունը կանխում է պատերազմը: Պատերազմը կանխում է ուժը, առնվազն ուժերի հավասարակշռությունը»:

3131 | 0
Facebook