Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի պետական պարտքը ռեկորդային չափերի է հասել

22:10, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
Ֆրանսիայի պետական պարտքը ռեկորդային չափերի է հասել

Ֆրանսիայի պետական պարտքը հունիսի վերջին աճել է` հասնելով ՀՆԱ-ի աննախադեպ բարձր մակարդակի` 114,1 տոկոս:

Այս մասին հայտնել է վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee)։

Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ դրամական արտահայտությամբ պարտքն այժմ կազմում է 2 տրիլիոն 638,3 միլիարդ եվրո: Աճն այս տարվա մարտի վերջին իրադրության համեմատ հասել է 12,7 տոկոսային կետի, այսինքն` 113,4 միլիարդ եվրոյին հավասար:

Ինստիտուտի վիճակագրության վարման ողջ ընթացքում, սա Ֆրանսիայի պետական պարտքի ամենամեծ ավելացումն է 1995-ից ի վեր:

Կազմակերպությունը հատուկ նշում է, որ պետական պարտքի նման կտրուկ աճի «մի մասը պայմանավորված է մի շարք գերատեսչությունների ծախսերի կտրուկ ավելացմամբ»: Այդ միջոցները, մասնավորապես, ուղղվել են «կորոնավիրուսի պատճառած սանիտարական ճգնաժամի պայմաններում ձեռնարկվող անհրաժեշտ միջոցների ֆինանսավորմանը»: Գանձարանի ծախսերը կապված են եղել տեխնիկական գործազրկության նպաստների վճարման խոշոր ծրագրի ֆինանսավորման հետ:

4778 | 0
Facebook