Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

14:15, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
«Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Ընտրող հանձնաժողովն իր հետաքրքրությունն է ցուցաբերել «Դրախտի դարպասը» ֆիլմին․ ֆիլմը կցուցադրվի կինոփառատոնի պաշտոնական, արտամրցութային ծրագրում՝ հոկտեմբերի 4-ին։

Մոսկվայի կինոփառատոնը համարվում է կինոյի աշխարհի ամենաազդեցիկ իրադարձություններից մեկը և դասվում է Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոնների շարքին: Մոսկվայի միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 8-ը։ Համավարակով պայմանավորված՝ դեռևս հայտնի չէ, թե «Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմից ովքեր կկարողանան ներկա գտնվել այդ կարևոր նախաձեռնությանը։

«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է․ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։ Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից և այլ սիրված դերասաններ Հայաստանից և արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են հայկական լեռնաշխարհում և Լիտվայում։

Ֆիլմի հայատանյան պրեմիերան կայացել է 2019թ. հոկտեմբերի 17-ին՝ Երևանում, «Ավրորա» ֆորումի շրջանակում, հոկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում:

«Դրախտի դարպասը» ֆիլմի թրեյլերը
| | |
1238 | 0
Facebook