Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ կարող անուն տալ... մի անձ չի, անձինք են». Ծառուկյանի պաշտպան

12:35, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
«Չեմ կարող անուն տալ... մի անձ չի, անձինք են». Ծառուկյանի պաշտպան

Գ. Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հիմքերը: «Տեղեկություններ ենք ստացել, որ ինչ-որ պաշտոնյաների միջամտությունների արդյունքում նախապես որոշում է կայացվել, որ Վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս արագ մերժվեն ու ժամկետները համապատասխանեն Կենտրոն նստավայրի հերթապահությանը: Որոշված էր, որ գործը պետք է այս օրը մուտքագրվի ու հենց Մարտիրոսյանին հանձնարարվի... Հրատապության կարիք ունեն ու անում են, քանի որ քաղաքական գործընթացներ են ընթանում՝ Ծառուկյանը հանդիպումների մեջ է, ակտիվ է, հանրահավաք է նախանշված և այլն, դրա համար ուզում են հնարավորինս շուտ կալանավորել Գագիկ Ծառուկյանին»: Հարցին՝ պաշտոնատար ո՞ր անձի մասին է խոսքը, ասաց. «Չեմ կարող պաշտոնատար անձի անուն տալ, սխալ կլինի: Մենք բավականին խորը տեղեկատվություն ունենք ու համապատասխան մարմինները կարող են պարզել: Մի անձ չի, անձինք են.....»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Չեմ կարող անուն տալ... մի անձ չի, անձինք են». Ծառուկյանի պաշտպան
3934 | 1
Facebook