Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիո դե Ժանեյրոյում կչեղարկեն հայտնի պարահանդեսը

15:20, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Ռիո դե Ժանեյրոյում կչեղարկեն հայտնի պարահանդեսը

Ռիո դե Ժանեյրոյի ամենամյա պարահանդեսը, որտեղ տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում, անորոշ ժամանակով կհետաձգվի: Սովորաբար տոնի մասնակիցները քաղաքի փողոցներում պարում են բարձր երաժշտության ներքո, այդ օրը շքերթներ են անցկացվում՝ կիսամերկ պարողների և երաժիշտների մասնակցությամբ:

«Մենք պարզապես չենք կարող դա կազմակերպել փետրվարին։ Սամբայի դպրոցները ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ չեն ունենա պատրաստվելու համար»,- հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյի սամբայի դպրոցների անկախ լիգայի նախագահ Խորխե Կաստանեյրան:

Նշվում է, որ քաղաքի իշխանությունները տոնի չեղարկման մասին հայտարարություն չեն տարածել:

4207 | 0
Facebook