Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանխատեսվում է ոսկու գնի աճ

12:05, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Կանխատեսվում է ոսկու գնի աճ

Polymetal-ի ղեկավար Վիտալի Նեսիսը կանխատեսել է, որ ոսկու գինը կբարձրանա: Նրա կարծիքով՝ ունցիան կարող է թանկանալ մինչև 2,3-2,4 000 դոլար, սակայն 3 000 դոլարի, ամենայն հավանականությամբ, չի հասնի։

«Հիմնականում, ոսկին շրջանառվող ապրանք է: Եվ հիմա մենք գտնվում ենք հերթական փուլի գագաթնակետին։

Դժվար է կանխատեսել, թե որքան կտևի, բայց շրջանառման տևողության կրճատման ընդհանուր միտումն ակնհայտ է»,- ասել է փորձագետը և հավելել, որ լավագույն դեպքում թանկարժեք մետաղի գնի կարճաժամկետ բարձրացում է սպասվում։

Polymetal-ը Ռուսաստանում արծաթի խոշորագույն արտադրողն է, ինչպես նաև ոսկու առաջատար արդյունահանողներից մեկը:

5352 | 0
Facebook