Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես իմ ընտանիքին ասել եմ՝ եղե՛ք պատրաստ ամեն ինչի». Նաիրա Զոհրաբյան

11:40, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
«Ես իմ ընտանիքին ասել եմ՝ եղե՛ք պատրաստ ամեն ինչի». Նաիրա Զոհրաբյան

«24 ժամ գաղտնալսվում է իմ հեռախոսը: Ունենք տեղեկատվություն իմ ու Գ. Պետրոսյանի նկատմամբ քրգործեր հարուցելու մասին: Կանչում են մարդկանց, փորձում հասկանալ՝ ընտրությունների ժամանակ ընտրական որևէ մախինացիաների մեջ եղե՞լ եմ, թե՞ չէ: Չեմ բացառում, որ քրգործ հարուցեն. չգիտեմ՝ իրենց երևակայությունը մինչև ուր կհերիքի»,- լրագրողների հետ զրուցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եթե ՀՀ անկախության պատմությունից հետո եղել են 15-20 լավագույն պատգամավորներ, դրանցից մեկը ես համարում եմ ինձ ու մտածում եք՝ ես փող տամ, որ ինձ ընտրե՞ն. հասկանո՞ւմ եք աբսուրդը»: Պատգամավորն ասաց՝ չի վախենում հնարավոր ձերբակալությունից. «Հանկարծ չմտածեն՝ ինչ-ինչ ճնշումներով կարող են ինձ լռեցնել: Ես իմ ընտանիքին նախապատրաստել եմ, ասել՝ եղեք պատրաստ ամեն ինչի, նույնիսկ ամենախուլիգան հրապարակումների»:

«Ես չեմ վախենում կալանավորվելուց. մտքներով չանցնի՝ պրեսինգով ինձ լռեցնել». Նաիրա Զոհրաբյան
3674 | 2
Facebook