Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան». Ալեն Ղուլյան

04:05, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
«Այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան». Ալեն Ղուլյան

Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից դեպի Ադրբեջան առնվազն 6 թռիչք է իրականացվել, որից 4 թռիչք իրականացվել է թուրքական Airbus A400M-180, 2-ը` ադրբեջանական IL-76TD տրանսպորտային ինքնաթիռներով։ Ադրբեջանական ռազմատրանսպորտային օդանավը նույն օրը 2 թռիչք է իրականացրել Ադրբեջան` ընթացքում Թուրքիայից թռիչք իրականացնելով նաև Իսրայել։ Բացի այդ՝ նույն օրը Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան չվերթ է իրականացրել նաև ադրբեջանական Silk Way ընկերության IL-76TD-90VD (հաշվառման համար 4K-AZ101) տրանսպորտային ինքնաթիռը։ Նշեմ, որ այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան։
     Թուրքիայի ՌՕՈՒ թռիչքներ.
     - Բորտ 055, հաշվառման համար 16-0055, «Airbus A400M-180»։
     Ժամը 11:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 16:50-ին վերադարձել է Թուրքիա և վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարության հիմնական բազան։
     - Բորտ 093, հաշվառման համար 18-0093, «Airbus A400M-180»։
     Ժամը 16:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված ավիաբազայից է բարձրացել։ Նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա»։
     - Բորտ 078, հաշվառման համար 17-0078, «Airbus A400M-180»։
     Ժամը 15:30-ի սահմաններում վայրէջք է կատարել Եվլախի օդանավակայանում։ Ժամը 19:00-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա և վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։
     - Բորտ 080, հաշվառման համար 17-0080, «Airbus A400M-180»։
     Ժամը 16:05-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 19:55-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա և վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։
     Ադրբեջանի ՌՕՈՒ թռիչքներ.
     - հաշվառման համար 4K-78131, «IL-76TD»։
     Ժամը 00:00-ի սահմաններում վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է ուղևորվել։ Առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Իսրայել և ժամը 09:20 սահմաններում այնտեղ վայրէջք է կատարել։ Ժամը 13:45-ին վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Ադրբեջան»

6111 | 1
Facebook