Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հաստատվել

11:30, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն` hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրն Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է:

Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Առողջացել է 8 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ն ախտորոշվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն:

1945 | 0
Facebook