Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծառուկյանն ու պաշտպանները դուրս եկան դատարանից

12:15, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Ծառուկյանն ու պաշտպանները դուրս եկան դատարանից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունն ընդմիջվեց։ Գ. Ծառուկյանը դուրս եկավ դատարանից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: Միայն ասաց՝ «Կառավարության 100 տոկոսի հրաժարականն եմ պահանջում»:

«Որոշում դեռևս չի կայացվել»,- ասաց պաշտպաններից Երեմ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ ինքնաբացարկ են հայտնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին: «Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ այդ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 13:30-ին»:

Ծառուկյանն ու պաշտպանները դուրս եկան դատարանից
4266 | 0
Facebook