Քննարկումներն ինչպե՞ս են անցնում. հին ու նոր կազմը կարողանո՞ւմ է նորմալ աշխատել, «լեզու գտնել». ՍԴ աշխատակարգային նիստից առաջ լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանին: «Այն, որ տարբեր հարցերի երևույթների շուրջ տեսակետները կարող են տարբեր լինել, կարող է լինել բուռն, թեժ բանավեճ, նորմալ եմ համարում»:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ այսօր չընտրվի ՍԴ նախագահ, Շաթիրյանը կարծիք հայտնեց, որ տեսականորեն ոչինչ չի բացառում:
Հաջորդ հարցին՝ Խունդկարյանի ծրագրային ելույթը հարցեր առաջացրե՞ց ձեզ մոտ, նա արժանի՞ հավակնորդ է ՍԴ նախագահի թեկնածուի համար, ՍԴ դատավորը պատասխանեց. «Հասկանալի պատճառներով, ես այս պահին չեմ կարող մեկնաբանություններ ներկայացնել, բայց ես ունեմ իմ դիրքորոշումն այս հարցի առնչությամբ, և իմ մոտեցումը կարտահայտեմ քվեարկությամբ, որը գաղտնի է»: