Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գագիկ Ծառուկյանը, ասենք, մտահոգ է ժողովրդի մասին». աջակից

11:00, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
«Գագիկ Ծառուկյանը, ասենք, մտահոգ է ժողովրդի մասին». աջակից

«Ժողովուրդը էթում ա դեպի սովի, անկման, չի կարում կենցաղային պայմանները հոգալ, իսկ պարոն Ծառուկյանն, ասենք, մտահոգ է ժողովրդի մասին: Նա միակ մարդն է, ով ունի 30-40 հազար աշխատատեղ: Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը քանի՞ աշխատատեղ է բացել»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը, ով կրում էր Գ. Ծառուկյանի նկարով շապիկ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։

3346 | 3
Facebook