Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ զարմանա, եթե ջրի երես դուրս գան նաև ձայնագրություններ». Գագիկ Համբարյան

03:10, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
«Չեմ զարմանա, եթե ջրի երես դուրս գան նաև ձայնագրություններ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի ԱԳՆ-ն կպատասխանի՞ Բաքվից հնչող մեղադրանքներին

Հարևան երկրի սուլթանի անձնական ԶԼՄ-ներից մեկը գլխավոր խմբագրի մակարդակով մեղադրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա շրջապատին ազերիների հետ գաղտնի բանակցություններ վարելու և այդ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները դրժելու մեջ:

Մտադրություն չունեմ Բաքվից հնչող ամեն ինչին հավատալու, բայց լավ կլինի, որ մերոնք արձագանքեն, քանի որ հոդվածագիրը տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ բավականին ուշագրավ մանրամասներ է հայտնում՝ տալով մարդկանց անուններ և բացահայտ սպառնալով, որ սա դեռ սկիզբն է...: Չեմ զարմանա, եթե ջրի երես դուրս գան նաև ձայնագրություններ:

Ամեն դեպքում ինձ համար միշտ հարցական է եղել, թե ինչո՞ւ Նիկոլի իշխանության գալուց հետո պաթոլոգիկ հայատյաց Իլհամ բաբան բավական «լավ» ընդունեց վերջինիս իշխանության գալը՝ երկար ժամանակ չդիմելով սադրանքների: Անհավատալի է, բայց փաստ. Ալիևը շատ երկար ժամանակ խելոք էր:

Ինձ համար նաև մինչև հիմա հարցական է, թե 2018-ի մայիսին և ամռան ամիսներին ինչո՞ւ հայկական բանակը թույլ տվեց, որ Նախիջևանի հյուսիս-արևելքում ադրբեջանցիներն առաջ բերեն իրենց դիրքերը 2-5 կիլոմետրով և բացահայտ սպառնալիք ստեղծեն Հայաստանի տարածքում գտնվող սահմանամերձ գյուղերի և այդտեղով անցնող Երևանը Սյունիքին, Արցախին և Իրանին կապող մայրուղու համար: Կան նաև շատ այլ հարցեր...

Ամեն դեպքում, եթե հանկարծ պարզվի, որ Փաշինյանը, շրջանցելով Մինսկի խմբի համանախագահներին, էմիսարների միջոցով իրոք գաղտնի բանակցել է Բաքվի հետ, ապա դա ապացուցում է մեր իշխանությունների պրիմիտիվության և տկարամտության մասին...»:

5957 | 5
Facebook