Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են․ «Ժողովուրդ»

09:20, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն երկու օր է՝ Սահմանադրական դատարանի անդամները չեն կարողանում նախագահ և փոխնախագահ ընտրել: Երեկ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվեց Երվանդ Խունդկարյանը, իսկ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջադրեց Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն քվեարկություն այդպես էլ տեղի չունեցավ:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ընտրության ելքը կանխորոշվելու է երկրորդ փուլով: Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը: ՍԴ-ն ունի 9 անդամ, ստացվում է՝ այս կամ այն թեկնածուն պետք է ստանա 6 ձայն, որպեսզի դառնա կառույցի նախագահ, ինչն այնքան էլ իրատեսական չէ: Եվ այդ դեպքում, եթե ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որի ժամանակ նախագահ է դառնում այն անձը, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Եվ չնայած Աշոտ Խաչատրյանը հանեց իր թեկնածությունը, սակայն հարց է՝ ինչպես կդասավորվեն ձայները: Այստեղ ամեն ինչ կախված է Արայիկ Թունյանից և Աշոտ Խաչատրյանից, թե ինչպես կքվեարկեն նրանք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1686 | 1
Facebook