Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել». Հրայր Թովմասյան

21:20, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
«Ես ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել». Հրայր Թովմասյան

«Ես ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել մինչև Հայաստանում սահմանադրականությունը վերականգնվի: Չեմ կարող ասել, թե երբ կհասնեմ հաջողության և որ օրը կլինի դա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելուն շատերն էին սպասում, ինչո՞ւ ինքը հրաժարական չտվեց, Հրայր Թովմասյանն ասաց. «Ինձ համար ոչ թե կարևոր է՝ ինձ դրսից ինչ-որ մեկը քննադատում է, այլ ինձ համար շատ կարևոր է՝ այդ գործառույթն արդյունավե՞տ եմ իրականացնում, թե ոչ։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ՝ սիրելի գործընկերներ, որ օրը ձեզանից 5-ը կգա իմ սենյակ և կասի՝ պարոն Թովմասյան, գիտեք, ձեզ շատ ենք սիրում, բայց մենք չենք ուզում, որ դուք մեր նախագահը լինեք, ես հրաժարական կտամ»։

3760 | 0
Facebook