Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ադրբեջանական մամուլը արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը». Վահրամ Պողոսյան

20:50, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
«Ադրբեջանական մամուլը արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը». Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքից հետո ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը, որով խեղաթյուրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե իբր, Մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, վերջինս խոսել էր ինչ-որ տարածքներ վերադարձնելու ու հակահայ այլ թեմաների մասին:
     Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու՝ տարիների գործելաոճի այս դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ: Իհարկե, կարելի է պատկերացնել ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարճատև հրճվանքն ու ապրած խորը հիասթափությունը, բայց նման դեպքերը խորհելու և սեփական տկարությունը գիտակցելու հրաշալի առիթ են նաև: Երևի»:

3767 | 0
Facebook