Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում». Շուշան Ստեփանյան

16:20, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
«Հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում». Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` կից գրելով․ ««Կովկաս-2020» զորավարժությունների կրակային փուլի շրջանակներում հարվածային Մի-24Պ և գրոհային Մի-8ՄՏ ուղղաթիռների ներգրավմամբ հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում:

Հաղթահարելով ջրային պատնեշը` նրանք ներթափանցել են պայմանական ահաբեկչական բազա, առգրավել գաղտնի փաստաթղթեր և գերեվարել «լեզու»»:

3660 | 0
Facebook