Եվրոմիության քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ առաջին հասանելի պատվաստանյութը պետք է հայտնվի հաջորդ տարվա մարտին, կարծում է Բելգիայի առողջապահության նախարար Մեգգի դե Բլոքը: «Տեսականորեն՝ առաջին պատվաստանյութը ստացվելու է Sanofi-ից և մարտին այն կհայտնվի Բելգիայում ու ԵՄ-ի այլ երկրներում»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ առաջին պատվաստանյութը կստանան բժիշկներն ու ամենախոցելի քաղաքացիները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոհանձնաժողովը բանակցություններ է վարում միանգամից մի քանի դեղագործական ընկերությունների, այդ թվում՝ Sanofi-ի հետ՝ կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութ գնելու համար: