Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատարանը որոշել է կալանավորել նաև Միքայել Մինասյանի գործերի կառավարչին». ՊԵԿ նախագահ

14:35, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
«Դատարանը որոշել է կալանավորել նաև Միքայել Մինասյանի գործերի կառավարչին». ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրգործին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

«Դատարանը որոշում է կայացրել՝ գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքերը: Ավելին, դատարանը նույն քրեական գործով որոշում է կայացրել բավարարել քննիչի նաև մեկ այլ միջնորդություն՝ Միքայել Մինասյանի գործերի կառավարիչ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու վերաբերյալ»,- ասել է ՊԵԿ նախագահը:

4049 | 0
Facebook