Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#TikTok-ի սեփականատերերը դատարանին խնդրել են թույլ չտալ սոցցանցի արգելափակումն ԱՄՆ-ում

19:55, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
#TikTok-ի սեփականատերերը դատարանին խնդրել են թույլ չտալ սոցցանցի արգելափակումն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում դատարանի միջոցով խնդրում են կասեցնել Tik Tok-ի ներբեռնման արգելքը։ Ամերիկյան իշխանություններն արդեն նոյեմբերի 12-ին ծրագրում են սահմանափակել հավելվածի աշխատանքը երկրում, եթե սոցցանցի վաճառքի գործարք չկնքվի:

TikTok-ի սեփականատերերը դիմել են ամերիկյան դատարան և խնդրել ժամանակավորապես արգելափակել ԱՄՆ վարչակազմի որոշումը՝ Google-ի և Apple-ի խանութներից հավելվածի հեռացման մասին: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Նշված տեղեկատվության համաձայն՝ չինական ByteDance-ը խնդրում է դատական լսումներ անցկացնել՝ ներբեռնման արգելքն ուժի մեջ մտնելուց առաջ:

3640 | 0
Facebook