Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ի՞նչ խայտառակություն է». Արթուր Խաչատրյան

13:25, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
«Սա ի՞նչ խայտառակություն է». Արթուր Խաչատրյան

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ի՞նչ խայտառակություն է: Ո՞վ է իրավունք տվել ուսանողներին զրկել կրթություն ստանալու իրավունքից: Ո՞վ է իրավունք տվել խաղալ երիտասարդների ապագայի հետ:

Երիտասարդներին ձեր ներքին ինտրիգների զոհ մի՛ դարձրեք: Ուզում եմ հասական ո՞ւր է «լիազոր մարմինը», ի՞նչ են պլանավորում անել այս խայտառակությանը վերջ տալու համար:

Մի քանի օր առաջ հանրայնացված Հայաստանի վերափոխման ռազմավարություն կոչվող գեղեցիկ մտադրությունների ժողովածուն կրթասիրությունը ներառել է ազգային արժեքների շարքում (ու շատ ճիշտ է արել): Այս բարդակն ինչքանո՞վ է նպաստում կրթասեր երիտասարդների կրթության գործընթացին: Լավ, տարրական հարգանք ունեցեք: Մարդիկ փող են տվել, որ սովորեն: Փողն առել եք, դասերն ինչո՞ւ չեք անում»:

4724 | 0
Facebook