Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրյուդոն հայտարարել է Կանադայում #COVID_19-ի երկրորդ ալիքի մասին

12:05, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Թրյուդոն հայտարարել է Կանադայում #COVID_19-ի երկրորդ ալիքի մասին

Նոր տիպի կորոնավիրուսի երկրորդ ալիքն արդեն հասել է Կանադա: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նրա խոսքով՝ նոր ալիքը կարող է ավելի վատ լինել, քան առաջինը, որն սկսել էր գարնանը։ «Մեր չորս խոշորագույն նահանգներում երկրորդ ալիքը ոչ միայն սկսվել է, այլև ամբողջ թափով է ընթանում»,- ասել է Թրյուդոն: Նա նշել է, որ կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը դեռ կարելի է «հսկողության տակ վերցնել»: Դրա համար քաղաքացիները պետք է պաշտպանիչ դիմակներ կրեն, պահպանեն սոցիալական հեռավորություն:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Կանադայում կորոնավիրուսի ավելի քան 149 հազար դեպք է հայտնաբերվել, մահացել է ավելի քան 9 հազար մարդ, ապաքինվել՝ մոտ 130 հազարը:

4507 | 0
Facebook