Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ում հրաժարվել են ճանաչել Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ

11:50, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
ԵՄ-ում հրաժարվել են ճանաչել Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ

Եվրոմիությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունն ու նախագահական նոր ժամկետը համարում է ոչ լեգիտիմ: Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ սեպտեմբերի 24-ին հրապարակած հայտարարության մեջ։

«ԵՄ-ն չի ճանաչել օգոստոսի 9-ի կեղծված ընտրությունների արդյունքները։ Դրա հիման վրա էլ, այսպես կոչված, սեպտեմբերի 23-ի երդմնակալությունը և Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդունած նոր մանդատը բավարար ժողովրդավարական լեգիտիմություն չունեն»,- ասված է տեքստում: Նշվում է նաև, որ ԵՄ-ն կվերագնահատի Մինսկի հետ հարաբերությունները։

Ինչպես արդեն հայտնել ենք, Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաքի Անկախության պալատում: Արարողության ամսաթվի մասին նախապես չի հաղորդվել։

Նույն օրը մի շարք երկրներ հրաժարվել են Լուկաշենկոյին ճանաչել Բելառուսի նախագահ։

4238 | 0
Facebook