Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացած 3 քաղաքացիներից մեկը չի ունեցել քրոնիկ հիվանդություններ. ԱՆ

11:15, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Մահացած 3 քաղաքացիներից մեկը չի ունեցել քրոնիկ հիվանդություններ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ը` առողջացած, 945-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272235 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3913 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք: Ունենք 240 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

4517 | 0
Facebook