Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը չի երաշխավորել խաղաղ իշխանափոխություն՝ ընտրություններում պարտվելու դեպքում

11:35, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Թրամփը չի երաշխավորել խաղաղ իշխանափոխություն՝ ընտրություններում պարտվելու դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է ուղիղ պատասխանից այն հարցին, թե արդյոք երաշխավորո՞ւմ է իշխանության խաղաղ փոխանցումն իր մրցակցին՝ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին, նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում պարտվելու դեպքում:

«Տեսնենք, թե ինչ կլինի... Գիտեք, որ ես շատ խիստ դժգոհություն եմ հայտնել քվեարկության վերաբերյալ, և դա իսկական աղետ է»,- հայտարարել է նախագահը։ Խոսքը փոստով քվեարկության մասին է, որը դեմոկրատներն առաջարկում են առաջիկա ընտրություններում համատարած օգտագործել՝ համաճարակի պատճառով։ Թրամփն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ այդ դեպքում ընտրությունների արդյունքները կարող են կեղծվել, և քվեարկությունն ինքնին խոցելի կդառնա արտասահմանից միջամտելու համար:

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ փոստով քվեարկությունից հրաժարվելու դեպքում «ամեն ինչ շատ խաղաղ կլինի»: «Անկեղծ ասած, իշխանության ոչ մի փոխանցում չի էլ լինելու։ Կլինի շարունակություն»,- իր հաղթանակի մեջ վստահություն է հայտնել ԱՄՆ առաջնորդը։

Նրա խոսքով, քվեարկության գործընթացը դուրս է եկել վերահսկողությունից, և «դեմոկրատները դա ավելի լավ գիտեն, քան մեկ ուրիշը»:

Ջո Բայդենիը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ասել է, որ այն ուրախացրել է իրեն:

4090 | 1
Facebook