Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զոհրաբ Մնացականյանի նորագույն անգրագիտությունները». Գագիկ Համբարյան

03:30, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
«Զոհրաբ Մնացականյանի նորագույն անգրագիտությունները». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Զոհրաբ Մնացականյանի նորագույն անգրագիտությունները

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին, ելույթ ունենալով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ «Համագործակցություն ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպմանը, հայտարարել է. «Թուրքիայի կողմից ՀՀ-ի միջնադարյան շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը»...

Հետաքրքիր է` ԱԳՆ աթոռն զբաղեցնող սույն անձը կբացատրի՞, թե ինչ նկատի ունի՝ ասելով «միջնադարյան շրջափակում»... ՀՀ ԱԳ նախարարի պատասխանից այնպիսի տպավորություն ես ստանում, որ նա ընդհանրապես պատմություն չգիտի ու իր համար միջնադարն ասոցացվում է խավարամտության և հետամնացության հետ... Այս անգրագետ և անհիմն բառակապակցությունն սպասելի էր լսել շատերից, բայց ոչ՝ ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնողից...

Ի դեպ, նորագույն ժամանակներում իր նախնադարյան անգրագիտությամբ փայլատակող Զոհրաբ Մնացականյանը կարող է հասարակությանը բացատրել, թե սույն թվականի հունվարի վերջին ինչի՞ շուրջ էր 11 ժամ խոսում Ադրբեջանի՝ արդեն նախկին ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ Ժնևում, որոնք նա բանակցություններ չի համարում... Կա՛մ կոնկրետ՝ «այո», կա՛մ «ոչ» տարբերակներով կպատասխանի՞ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Արցախի շուրջ ընթացող բանակցությունների մասին բացահայտումներին՝ մեզ զերծ պահելով իր՝ «ատենախոսության թեզ» հիշեցնող բացատրություններից...

Ի գիտություն պարոն Մնացականյանի` ասեմ, որ պատմության նոր և նորագույն ժամանակաշրջաններում մարդկությունն ավելի շատ բարբարոսությունների և մասսայական հանցագործությունների է հանդիպել, քան նախնադարում և միջնադարում իրար հետ վերցված...»:

4207 | 2
Facebook