Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդպիսի հերյուրանքների մի՛ հավատացեք». ՍԴ դատավոր

10:40, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
«Այդպիսի հերյուրանքների մի՛ հավատացեք». ՍԴ դատավոր

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ դատավոր Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի ինքնաառաջադրվելու ՍԴ նախագահի թափուր պաշտոնի համար:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Վահե Գրիգորյանի սցենարով Դիլանյանն է լինելու ՍԴ նախագահ, վերջինը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց՝ Վահե Գրիգորյանի սցենարով, էլի ՍԴ-ի աղբյուրնե՞րն են փոխանցում: Այն աղբյուրները, որոնց համաձայն ես ամեն օր Կառավարություն եմ գնում և այնտեղից ցուցումներ եմ ստանում, հա՞: Այդպիսի հերյուրանքների մի՛ հավատացեք»:

4220 | 0
Facebook