«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը «Նոյյան տապանի» եթերում հայտնել է, որ իր համար ընդունելի չէ այն սկզբունքը, որով առաջնորդվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ վարչապետը հայտնել էր, թե սխալվելու համարձակության արդյունքում է հնարավոր ճշմարտության հետևից գնալ:
«Ի վերջո Հայաստանը փակ բաժնետիրական ընկերություն չէ, ինքն էլ՝ դրա ղեկավարը: Եթե դա իր սեփական բիզնեսը լիներ, խնդրեմ, թող ինքը փորձարկումներ աներ, սխալներ աներ. բիզնեսը կա՛մ տակ կտար, կա՛մ կծաղկեր: Բայց սա երկիր է, այստեղ միլիոնավոր մարդիկ կան, էստեղ սխալվելու իրավունք չկա: Մեզ համար սխալվելը կարող է ճակատագրական լինել»,- եթերի ընթացքում ասել է Արա Պապյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: