Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին

18:55, չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
«Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին

Ինչպես արդեն հայտնել էինք` ՍԴ-ն այսօր նախագահ և փոխնախագահ դեռ չի ընտրել, քանի որ նիստն ավարտվել է՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, դուրս գալով ՍԴ-ից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ոչինչ չունեմ ասելու»:

Լրագրողները Թովմասյանից հետաքրքրվեցին իր հետագա աշխատանքային գործունեության մասին, ինչին ի պատասխան ՍԴ դատավորն ասաց. «Ոչինչ չունեմ ասելու, երբ որ կունենամ հրապարակային բան ասելու, կասեմ, թույլ տվեք` ես որոշեմ երբ և ինչ ֆորմատով եմ ասելու»:

Հրայր Թովմասյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինքը բացառո՞ւմ է այն տարբերակը, որ կարող է ընտրվել ՍԴ նախագահ. «Ժողովուրդ ջան, ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- կրկնեց Թովմասյանը:

3758 | 0
Facebook