Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն խոսել է Բելառուսի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո իր զգացողությունների մասին

14:50, չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
Լուկաշենկոն խոսել է Բելառուսի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո իր զգացողությունների մասին

Ալեքսանդր Լուկաշենկոն, ով կրկին ստանձնել Է Բելառուսի նախագահի պաշտոնը, պատմել է այն հույզերի մասին, որոնք նա զգացել է Անկախության պալատում՝ երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ:

Քաղաքական գործիչն օրը «հանդիսավոր» է անվանել և նշել, որ պաշտոնն ստանձնում է հպարտության զգացումով:

«Նախագահի պաշտոնն ստանձնելու օրը մեր հաղթանակի և ճակատագրական օրն է։ Մենք ոչ միայն ընտրել ենք երկրի նախագահին` մենք պաշտպանել ենք մեր արժեքները, մեր խաղաղ կյանքը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,-հավելել է Լուկաշենկոն։

Ինչպես արդեն հայտել ենք, սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը։

5051 | 0
Facebook