Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնիին դուրս են գրել հիվանդանոցից

11:50, չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
Նավալնիին դուրս են գրել հիվանդանոցից

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին դուրս են գրել Բեռլինի «Շարիտե» կլինիկայից, որտեղ նա բուժվում էր թունավորումից հետո: Այս մասին հայտնել է բժշկական հաստատության կայքը։

«Ալեքսեյ Նավալնին, ով օգոստոսի 22-ից բուժվել է «Շարիտեում», դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կլինիկայում նշել են, որ հիվանդի առողջական վիճակը բարելավվել է այն աստիճան, որ անհետաձգելի բուժումը հնարավոր է եղել դադարեցնել։ «Բուժող բժիշկները ելնելով հիվանդի ներկա վիճակից՝ հնարավոր են համարում լիարժեք ապաքինումը»,- հայտարարել են «Շարիտեում»:

Այնտեղ հստակեցրել են, որ Նավալնին 32 օր է եղել հիվանդանոցում, որից 24-ն նա անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։ Ծանր թունավորման որևէ հետևանքների մասին կարելի է դատել ավելի ուշ, եզրակացրել են բժշկական հաստատությունում:

4504 | 0
Facebook