Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրառատի թաղապետը մասնակցելիս է եղել Կլոր դարի միջնադարյան խաչքարերի բարեկարգման աշխատանքներին

00:15, չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
Ջրառատի թաղապետը մասնակցելիս է եղել Կլոր դարի միջնադարյան խաչքարերի բարեկարգման աշխատանքներին

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում՝ դառնալով թաղապետ Ստեփան Կոտանյանի մահվան պատճառ: MAMUL.am-ին հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Կլոր դար բլրի ստորոտում գտնվող միջնադարյան գերեզմանոցի տարածքում, որտեղ դեռևս անցած տարի հայտնաբերվել են բազմաթիվ խաչքարեր: Հենց խաչքարերից մեկի կանգնեցման աշխատանքների ժամանակ էլ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, ինչի հետևանքով նա տեղում մահացել է:

Ստեփան Կոտանյանը 3 որդիների հայր էր:

4652 | 0
Facebook