Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

««Դոսյեն» կազմվել է Հայաստանում». Տարոն Սահակյան

00:10, չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
««Դոսյեն» կազմվել է Հայաստանում». Տարոն Սահակյան

««Դոսյե»-ի հետաքննությունը մեկ նպատակ է հետապնդում՝ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը՝ ընդգծելով, որ այդ ուսումնասիրության մեջ ոչ մի նոր բան չկար։

Նրա խոսքով՝ այդ ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում. «Իմ անձնական կարծիքով՝ «Դոսյեն» կազմվել է Հայաստանում այն ուժերի, անձանց կողմից, ովքեր շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների լարվածությամբ։ Այն ուժերի ու անձանց կողմից, ովքեր հակադրում են ռազմաքաղաքական ղեկավարությանը, Նիկոլ Փաշինյանին, ու դրանից կարճ ժամանակ անց տավուշյան դեպքերն են լինում։ Սա ընդհանուր պետք է դիտարկել...: Իմ անձնական կարծիքով՝ ովքեր կանգնած էին նոր «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման թիկունքում, նրանք էլ կանգնած են այս «Դոսյեն» այս ճանապարհով շրջանառության մեջ դնելու գործի թիկունքում։ Դա մի կենտրոն է, մի կետ է, որի գրասենյակը երևում է ԱԱԾ շենքի 3-րդ, թե 4-րդ հարկի պատուհանից։ Այդ գրասենյակը գտնվում է քաղաքի կենտրոնում»,- ասել է Սահակյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

4540 | 1
Facebook