Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին

23:00, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը և դրան հետևած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումներին:

«Էդ ԿԳՄՍ-ԼԳԲՏ նախարարը հայտարարություն անելուց առաջ թող սկզբից մասնավորեցներ, թե ում նկատի ունի, ոչ թե ասեր՝ կոտայքցիները: Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա, որ մի ամբողջ մարզի բնակիչների վիրավորես: Հլը մի հատ քեզ նայի, քո ընդունած առաջին հյուրին նայի: Առաջին պատվավոր հյուրդ եղել ա տրանսգենդեր Կարաբինան, դու էդ չե՞ս»,- եթերի ընթացքում ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյան
8147 | 2
Facebook