Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանում ժողովրդի մեջ խուճապ կա». Ալեն Ղուլյան

20:45, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
«Ադրբեջանում ժողովրդի մեջ խուճապ կա». Ալեն Ղուլյան

Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության կողմից կազմակերպված պլանային վարժական հավաքների մասով ադրբեջանական տիրույթում տարբեր կարծիքներ են հնչում։ Մի մասը հավատում է պաշտոնական հաղորդագրություններին, մյուսները վերջին զարգացումների ֆոնին պատերազմի նախապատրաստման աշխատանքներից են խոսում։
     Սոցցանցերում հիմնականում փորձում են զինկոմիսարիատների մոտ նկարահանված «դուխ տվող» տեսանյութեր տարածել, սակայն զուգահեռ դրան նաև այլ ռեալ տեսանյութեր են տարածվում, որտեղ պարզ երում է, որ ժողովրդի մեջ խուճապ կա, և որ այդ հավաքներին նրանք այլ կերպ են նայում»:

5620 | 0
Facebook