Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նրանք ինչ-որ կարևոր բան են տարել»․ Կրեմլը Նավալնիի համախոհներին կասկածել է հանցանշանները թաքցնելու մեջ

17:20, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
«Նրանք ինչ-որ կարևոր բան են տարել»․ Կրեմլը Նավալնիի համախոհներին կասկածել է հանցանշանները թաքցնելու մեջ

«Էխո Մոսկվի» - Երեկ Ալեքսեյ Նավալնին պահանջել է վերադարձնել այն հագուստը, որը նրանից առգրավել էին ՌԴ իրավապահները: Համաձա՞յն է Կրեմլը, որ ՆԳՆ-ն այդ հագուստը վերադարձնի։

Դմիտրի Պեսկով - Հիվանդի նկատմամբ հարգանքով հանդերձ, մենք հագուստով չենք զբաղվում, մեր գործառույթը չէ:
     «Էխո Մոսկվի» - Այո, բայց դա պարզապես գործի հնարավոր ապացույց է։
     Դմիտրի Պեսկով - Հասկանում եք, մենք մինչ այդ հայտարարություններ ենք լսել այն մասին, որ ուղեկցող անձինք հիվանդի հետ միասին տարել են մեծ քանակությամբ ապացույցներ, փաստեր և այլն: Մենք չգիտենք, թե նրանք դեռ ինչեր են տարել, բայց միանշանակ գիտենք, որ ինչ-որ կարևոր բան են տարել։ Այդ պատճառով ես ոչինչ չեմ կարող ասել։
     «Էխո Մոսկվի» - Իսկ այն, որ նախաքննության ժամկետն ավարտվել է, դա ինչ-որ կերպ վերահսկվո՞ւմ է Կրեմլի կողմից, թե՞ ոչ:
     Դմիտրի Պեսկով - Իհարկե, դա վերահսկում են իրավապահ մարմինները, նրանք գործում են ՌԴ օրենքին խիստ համապատասխան: Դուք տեսնում եք, որ նրանք ունեն որոշակի խնդիրներ, քանի որ շատ ապացույցներ, ցավոք, տարվել են։ Այստեղ պետք է հասկանալ. գիտակցաբար են փորձում ինչ-որ ապացույցներ թաքցնել, թե՞ անգիտակցաբար, կամ թե ինչ է դրա հետևում կանգնած։ Ցավոք տվյալների ստացման հետ կապված որոշակի խնդիրներ կան, որոնք, անշուշտ, դժվարացնում են քննչական գործողությունները։

4675 | 0
Facebook