Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նավալնիի թունավորումը հզոր արձագանք պետք է ստանա». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

13:30, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
«Նավալնիի թունավորումը հզոր արձագանք պետք է ստանա». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

«Նովիչոկի» օգտագործումը միջազգային օրենսդրության լուրջ խախտում է, նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումը պահանջում է միջազգային հզոր արձագանք: «Մենք խստորեն դատապարտում ենք «Նովիչոկ»-ով Ալեքսեյ Նավալնիի դեմ հարձակումը։ Ես կոչ եմ անում Ռուսաստանին իրականացնել այդ սարսափելի հարձակման ամբողջական և թափանցիկ հետաքննություն։ Դա պարզապես հարձակում չէ մեկ մարդու վրա, դա հարձակում է ժողովրդավարական իրավունքների վրա»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
     Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ Վաշինգթոնը կարձագանքի Նավալնիի հետ կապված միջադեպին, երբ նրա թունավորումը հաստատվի քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից:

3736 | 0
Facebook