Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս ուժերը չե՛ն, որ պետք է որևէ դժգոհություն մոբիլիզացնեն». «Իմ քայլի» պատգամավոր

12:50, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
«Այս ուժերը չե՛ն, որ պետք է որևէ դժգոհություն մոբիլիզացնեն». «Իմ քայլի» պատգամավոր

«Մեծ հաշվով ոչ մի գնահատական չունեմ, ուզում են հանրահավաք անեն, թող անեն: Չեմ կարծում՝ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել: Առաջին. չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա ու երկրորդ. եթե նույնիսկ այդպիսի դժգոհություն լիներ, չեմ կարծում՝ այդ ուժերն են, որ որևէ մեկին պիտի մոբիլիզացնեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիք»-ի նախատեսած հանրահավաքին: «Այդ երեք ուժերը չեն կարող ու չեն կարողանալու ՀՀ-ում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել. պատճառները կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»:

3261 | 0
Facebook